ՆորություններՍպորտ

Անգլիական երկու ակումբներ պայքարում են Խամեսին գնելու համար

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը» և «Էվերթոնը»։ Վերջիններիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին աշխատել է Խամեսի հետ «Ռեալում»։

Ռոդրիգեսի պայմանագրի ժամկետի լրանալուն մնացել է 18 ամիս։

Հիշեցնենք, որ Խամեսը «Ռեալ» է վերադարձել նախորդ ամառ Մյունխենի «Բավարիայից», որտեղ անցկացրել է երկու տարի վարձակալական հիմունքներով։

armsport.am

Back to top button
Close