ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 31-ի. ուժգին երկրաշարժին հաջորդել է 599 հետցնցում

Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31-ի, փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել ողջ մնացած 45 մարդու:

Ընդհանուր առմամբ բժշկական օգնության է դիմել 1547 մարդ:

Փլուզվել է 76 շինություն, 643-ը լուրջ վնասներ են կրել:

Թուրքիայում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին հաջորդել է 599 հետցնցում:

Երկրաշարժից տուժել են Էլյազիգ, Ադանա, Հաթայ, Մալաթիա, Սամսուն, Թունջելի եւ այլ շրջանները, ցնցումները զգացվել են նաեւ Սիրիայի հյուսիսում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժ. 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին)  Թուրքիայի Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, տեղի էր ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Աղբյուր՝ aa.com.tr

Back to top button
Close