Նորություններ

Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Վանեցյան

Երկրի անվտանգությունը վեր է ամեն ինչից ու յուրաքանչյուրից, և այն չի կարող հիմքում ունենալ չմտածված որոշումներ ու էմոցիոնալ պոռթկումներ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է  կատարել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների: Երկրի անվտանգությունը վեր է ամեն ինչից ու յուրաքանչյուրից, և այն չի կարող հիմքում ունենալ չմտածված որոշումներ ու էմոցիոնալ պոռթկումներ: Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է»,- գրել է Վանեցյանը:

Back to top button
Close