ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Խորոված սոխ՝ դեղերի փոխարեն. այդ բանջարեղենը կարող է հրաշքներ գործել

Դուք, անշուշտ, լսել եք գլուխ սոխի օգտակար հատկությունների մասին: Սովորաբար խոսում են հում բանջարեղենի օգտակարության մասին, եւ շատերը սխալմամբ ենթադրում են, որ սոխի օգտակար հատկությունները նվազում են ջերմային մշակման դեպքում: Բայց դա այդպես չէ: Սոխը խորովելու դեպքում գոլորշիանում են միայն եթերային յուղերը, իսկ բուժիչ հատկություններն ավելանում են:

Խորոված սոխը շատ առավելություններ ունի հումի նկատմամբ. այն քաղցրություն է ձեռք բերում եւ տհաճ հոտ չի թողնում:

Ընդհանուր կանոններ.

  • Սոխը 15-30 րոպե խորովեք կճեպով՝ 100–150 °C ջերմաստիճան ապահովող ջեռոցում կամ վառարանում.
  • Սոխի կեսը կերեք առավոտյան՝ քաղցած վիճակում, մյուս կեսը՝ երեկոյան՝ քնելուց 2-3 ժամ առաջ.
  • Կարելի է խորոված սոխն օգտագործել որպես խավարտ՝ ձկան կամ մսի հետ:

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի խորոված սոխը.

  • Օգտակար է հատկապես շաքարային դիաբետով տառապող անձանց համար: Այն նվազեցնում եւ կարգավորում է գլյուկոզայի մակարդակը, ակտիվացնում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը եւ ինսուլինի արտադրությունը.
  • Խորոված սոխը նաեւ երկաթ է պարունակում, որն անհրաժեշտ է մարմնի բոլոր համակարգերի եւ օրգանների կանոնավոր աշխատանքն ապահովելու համար.
  • Օգտակար է թոքաբորբի եւ բրոնխիտի դեպքում, համարվում է անվնաս միջոց ե՛ւ մեծահասակների, ե՛ւ երեխաների համար.
  • Խորոված սոխը բարձրացնում է արյան մակարդելիությունը.
  • Ինֆարկտից եւ ինսուլտից հետո խորհուրդ է տրվում խորոված սոխ օգտագործել ամեն օր: Այն օգնում է մաքրել անոթները եւ ազատվել աթերոսկլերոտիկ  վահանիկներից.
  • Սոխն օգնում է կարգավորել արյան ճնշումը, նաեւ թեթեւացնել միգրենի ցավերը.
  • Խորոված սոխը կարելի է ոչ միայն ուտել, այլեւ օգտագործել որպես քսուք: Սոխի խյուսը կապեք խոցի կամ վերքի վրա՝ առողջացման գործընթացն արագացնելու համար.
  • Խորոված սոխով կոմպրեսը հակաբակտերիալ լավ միջոց է: Դրանով կարելի է բուժել նաեւ թութքը:

 

Աղբյուր՝ lifter.com.ua

 

Back to top button
Close