ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ինչպես է չինուհին թանկարժեք ռեստորանում վայելում ամբողջական մատուցված չղջիկի միսը

Համացանցում ուշագրավ տեսանյութ է տարածվել, որը նկարահանվել է Չինաստանի թանկարժեք ռեստորաններից մեկում: Հաճախորդ չինուհին ախորժակով ուտում է ամբողջական մատուցված չղջիկի միսը:

Մեկ այլ տեսանյութում ներկայացվում է ռեստորանում մատուցված ապուրը՝ չղջիկի մսով:

Դա հատկապես ապշեցուցիչ է այս օրերին, երբ Չինաստանում մոլեգնում է մահաբեր կորոնավիրուսը, որը բռնկվել է 11 միլիոնանոց Ուհան քաղաքում:

Գիտնականները կարծիք են հայտնել, որ նոր վիրուսը մարդկանց է փոխանցվել օձերից կամ չղջիկներից:

Տեսանյութում լսվում է, թե ինչ է տղամարդն ասում աղջկան. «Կերեք միսը: Կաշին չուտեք: Պետք է ուտել մեջքի հատվածի միսը»:

Չինաստանում չղջիկները եւ օձերը ոչ միայն որպես սնունդ են ծառայում, այլեւ օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ:

Հիշեցնենք, որ նոր վիրուսի տարածումը կանխելու նպատակով Չինաստանի 13 քաղաքներում կարանտին է հայտարարվել: Ուհան քաղաքի հետ հաղորդակցության ուղիները փակվել են, չեն գործում օդանավակայանները եւ երկաթուղային կայարանները: Մի շարք քաղաքներում չի գործում հասարակական տրանսպորտը:

 

Աղբյուր՝ lifter.com.ua

Back to top button
Close