ՄիջազգայինՆորություններ

Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել սրճարանում. 6 մարդ զոհվել է, կան տուժածներ

Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել Ռոտ-ամ-Զե համայնքում տեղակայված մի սրճարանում: Զոհվել է 6 մարդ: Նախնական տվյալներով, տղամարդը սկսել է կրակել՝ կենցաղային խնդիրներով ծագած վեճի ժամանակ: Ենթադրվում է, որ նա ծանոթ է եղել կրակոցներին զոհ դարձած բոլոր քաղաքացիների հետ, նրան ձերբակալել են:

Գերմանիայի դաշնային ոստիկանությունը հայտնել է, որ կատարվածը ահաբեկչություն չէ. եղել է վիճաբանություն բարեկամների կամ ծանոթ մարդկանց միջեւ, մանրամասները կպարզվի քննությամբ:

Նշվում է, որ բացի 6 զոհերից, կան նաեւ վիրավորներ:

РБК-ի հետ զրույցում գերմանական ոստիկանությունից հայտնել են, որ տեղի ունեցածը կարելի է որակել նաեւ որպես «ընտանեկան ողբերգություն»: Վիրավորների թիվը անհայտ է:

armtimes.com

Back to top button
Close