Նորություններ

«Ես ուզում եմ հավատալ, որ նոր Հայաստանում մեր դատարանները գործում են առանց քաղաքական պրեսինգի». Ն. Զոհրաբյան

ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով երեկ ԱԺ ամբիոնից հնչեցրած իր այն հայտարարությանը, որով խորհրդարանական մեծամասնությանը հորդորում էր չշարունակել նախորդների ավանդույթները, նշեց.

««Իմ քայլը» դաշինքում ես տեսնում եմ ազատ մտածող մարդիկ, բայց, ցավոք սրտի, հնարավորություն չտրվեց, որպեսզի մեր նախագիծը ներկայացնենք»:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ պատրաստակամություն էր հայտնել ընդունել բոլոր այն առաջարկները, որոնք իրենց կարծիքով կբարելավեին «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» իրենց առաջարկած օրենքի նախագիծը:
«Ցավոք սրտի, իմ այդ առաջարկը ևս չանցավ»,- նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց՝ դատապարտյալների հարազատներն օրեր առաջ հանդիպել էին իրեն և ասել, որ ամսի 5-ին դատապարտյալները և կալանավորները շատ կազմակերպված ձևով բոլոր քրեակատարողական հիմնարկներում նստելու են մասսայական հացադուլի.

«Ես հորդորել եմ չսկսել մասսայական հացադուլ՝ ասելով, որ դա հարցի լուծում չէ»:

Անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանին ԱԱԾ-ի կողմից երկրից դուրս գալ թույլատրելու հանգամանքին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց.

«Սա իրավական դաշտում գտնվող խնդիր է, ես ուզսւմ եմ հավատալ, որ նոր Հայաստանում մեր դատարանները գործում են առանց քաղաքական պրեսինգի»:

Մեր այն հարցին, թե կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ինչ խնդիրներ է պատրաստվում բարձրաձայնել, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց.

«Արփինե Հովհաննիսյանի կողմից գաղտնազերծված փաստաթուղթը ինձ ևս մտահոգել է, ինձ հետաքրքրում է մեկ հարց՝ եթե մարդը դառնում է գործազուրկ, ինչպե՞ս է դրանից շահում հայոց պետականությունը»:

 

Back to top button
Close