Նորություններ

Հայաստանը, ըստ վարկանիշի, համարվում է բարձր անվտանգություն ունեցող երկիր. Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «2020թ. «Անվտանգության ցուցիչ» վարկանիշային աղյուսակում Հայաստանը 78.40 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Այսինքն՝ Հայաստանը, ըստ վարկանիշի, համարվում է բարձր անվտանգություն ունեցող երկիր: 2018թ. Հայաստանը 71.72 միավորով 18-րդն էր: Ադրբեջանը 2020թ. վարկանիշում զբաղեցնում է համապատասխանաբար 32-րդ (68.39 միավոր) հորիզոնականը: 2018թ. հարևան պետությունը զբաղեցնում էր համապատասխանաբար 24-րդ (69.48 միավոր) տեղը»:

Back to top button
Close