Նորություններ

Հրայր Թովմասյանին տանը խուզարկություն կատարելու թույլտվությունը տվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու միջնորդությունը բավարարել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Այս պահին ՀՔԾ քննիչները շարունակում են  խուզարկություն կատարել ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը:

ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

Back to top button