ՆորություններՍպորտ

Հայկ Մարտիրոսյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

Երևանում ավարտվել է արագ շախմատի Հայաստանի առաջնությունը։

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած մրցաշարում չեմպիոն է հռչակվել Հայկ Մարտիրոսյանը, ով 9 հնարավորից 7,5 միավոր է վաստակել։ Երկրորդը Արթուր Դավթյանն է 7 միավորով։

Միանգամից չորս շախմատիստներ 6,5 միավոր են վաստակել՝ զբաղեցնելով երրորդից վեցերորդ տեղերը։ Այդ շախմատիստներն են Զավեն Անդրեասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Շահինյանն ու Արտաշես Մինասյանը։

Ձեզ ենք ներկայացնում Armsport-ի ֆոտոշարքը։

armsport.am

Back to top button
Close