ՆորություններՔո ձայնը

Ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք կվկայեին դիտավորությամբ արձակված կրակոցի մասին. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակիների արանքում կրակված գնդակի հայտնաբերման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակիների արանքում կրակված գնդակի հայտնաբերման փաստի առթիվ, դատավորի տված հաղոդրաման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ավելորդ շահարկումների տեղիք չտալու համար հարկ եմ համարում նշել, որ դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ չնայած երկշերտ ապակու դրսի հատվածը եղել է կոտրված, որը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտնաբերել է դեռեւս հունվարի ութին՝ այս տարվա աշխատանքային առաջին օրը աշխատասենյակ մտնելուց հետո, սակայն, ապակու ներսի շերտը եղել է անվնաս: Եվ միայն հունվարի 21-ին երկու ապակիների արանքում գնդակը հայտանաբերելուց հետո է Տ. Գրիգորյանը դիմել ոստիկանություն:

Այսինքն նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք առերեւույթ կվկայեին, որոշակի նպատակներով դիտավորությամբ արձակված կրակոցի մասին, առավելեւս որ դեպքը, ըստ ամենայնի, տեղի է ունեցել տոնական հանգստյան օրերին:

Չնայած այս հանգամանքին, ինչպես նաեւ նրան, որ քրեական գործը հարուցվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելեւ, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով, նախաքննության ընթացքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»,- գրել Աբրահամյանը:

Back to top button
Close