Նորություններ

Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակում կգործի երթեւեկության կազմակերպման նոր կարգ. ոստիկանություն

Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակում կգործի երթեւեկության կազմակերպման նոր կարգ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում եւ հրապարակ մուտք գործող եւ դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում /Երեւանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում/ կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

Back to top button
Close