Նորություններ

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է. «Ֆրանսիա տեղափոխվելն այս պահին ճիշտ կլիներ». փաստաբան

Երևանի  ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու վերաբերյալ։

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը ընդգծեց. «Դատարանի  որոշումը միանգամայն սպասելի էր մեր պաշտպանական խմբի համար: Դատավորի որոշումն անակնկալ չէր մեզ համար»:

«Գրիգորյանի վիճակը ծանր է, վերակենդանացման բաժանմունքում է գտնվում, ճիշտ  կլիներ, որ Ֆրանսիա տեղափոխվեր»,-նշեց փաստաբանը:

Նրա խոսքերով՝ Ֆրանսիա տեղափոխվելն այս պահին ճիշտ կլիներ, որովհետև ինքը քաղցկեղի բուժումը Ֆրանսիայում է սկսել և իրեն բուժող բժիշկը Ֆրնանսիայում է այս պահին:

Հիշեցնենք, որ  հունվարի 15-ին  դատախազության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ դատական նիստում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ գտնվում է  «Նաիրի» ԲԿ-ում, նրա առողջական վիճակը ծանր է:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 2018 թ.-ի հունիսի 19-ին։ Նա մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Back to top button
Close