Նորություններ

Առցանց ստորագրահավաքով Նիկոլ Փաշինյանին խնդրում են Մհեր Ենոքյանին ներում շնորհել

Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեժլումյանը, ֆեյսբուքում գրել է.

«Սիրելի արդարամիտ, մարդասեր, իրավագիտակից քաղաքացիներ

Մհերի գործով արդար դատաքննության իրականացման, նրան ազատություն վերադարձնելու իրավական մեխանիզմների կիրառման նպատակով նախաձեռնել ենք առցանց ստորագրահավաք՝ ուղղված Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Խնդրում եմ տարածել ու մասնակցել, եթե անտարբեր չեք մարդու իրավունքների հարգման ու իրացման հարցում:

Պետք է գիտակցենք, որ մենք դատավորներ չենք, քաղաքացիներ ենք, ում անունից կայացվում են դատավճռները՝ հանուն Հայաստանի Հանրապետության, քաղաքացիներ ենք, որ ցանկանում ենք ապրել օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության, սահմանադրական այլ իրավունքների հարգման հասարակությունում, որտեղ սելեկտիվ արդարադատությունն ու սելեկտիվ մարդասիրությունը տեղ չունեն:

Հ.Գ. Զուգահեռաբար շարունակում ենք անձնագրային տվյալներով ստորագրահավաքը: Արդեն շուրջ 600 անձ ստորագրությամբ միացել է նույն խնդրանքին:

Շնորհակալություն մասնակցության համար»:

Back to top button