ՄիջազգայինՆորություններ

Տոմսկում հանրակացարան է հրդեհվել. 11 զոհերն Ուզբեկստանի քաղաքացի են

ՌԴ Տոմսկի շրջանի Պրիչուլիմսկի ավանում սղոցարանում հրդեհվել է հանրակացարանի շենքը, որտեղ բանվորներ էին ապրում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 11 մարդ՝ Ուզբեկստանի քաղաքացիներ, ովքեր աշխատում էին սղոցարանում: 2-ին հաջողվել է դուրս պրծնել կրակի ճիրաններից:

Հրդեհված հանրակացարանը պատկանում էր «Գրինվուդ» ընկերությանը, որը գրանցված է Չինաստանում:

Հանրակացարանում ապրում էին բանվորներ Չինաստանից, Տաջիկստանից եւ Ուզբեկստանից:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:


  Աղբյուր՝ Fishki.net

Back to top button
Close