ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Մեքենայի պատուհանից ծխախոտի մնացորդը դուրս նետելու համար վարորդն այս նահանգում կտուգանվի 11.000 դոլարով

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նոր օրենքով` այն վարորդները, ովքեր ավտոմեքենայի պատուհանից դուրս կնետեն սիգարետի մնացորդը, կտուգանվեն 11.000 դոլարով եւ 10 տուգանային միավորով:

Օրենքը գործելու է խարույկ վառելու արգելքի ժամանակաշրջանում, մյուս բոլոր ժամանակահատվածներում վարորդներն այդ խախտման համար կտուգանվեն 5 միավորով:

Նույն խախտման համար ուղեւորները կտուգանվեն 660 դոլարով, իսկ խարույկ վառելու արգելքի ժամանակաշրջանում այդ գումարը կրկնապատկվում է:

Ավստրալիայի ամենախիստ պատժամիջոցներն ընդունվեցին այն ժամանակ, երբ նահանգում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն հայտարարվեց:

2019թ.-ի ընթացքում այդ խախտման համար տուգանվել է ավելի քան 200 մարդ:

 

Աղբյուր՝ lifter.com.ua

Back to top button
Close