ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Նորածին որդու առջեւ ծնկած աղոթող հոր լուսանկարը համացանցային հիթ է դարձել

Նորածին որդու առաջ ծնկի իջած հոր հրաշալի լուսանկարը համացանցային հիթ է դարձել՝ ներկայացնելով նոր կյանքի եւ հայրության ամբողջ հմայքը:

Լուսանկարում պատկերված է հայրը, ով բրազիլական ծննդատներից մեկում աղոթում է նորածին որդու մահճակալի մոտ: Լուսանկարն արվել է երեխայի ծնվելուց անմիջապես հետո:

33-ամյա տղամարդը, ով առաջին անգամ է հայր դարձել, գրել է. «Սա մի պահ է, երբ շանթահարվում ես, ձեռքերդ սկսում են դողալ, քանի որ հանկարծ գիտակցում ես քո կյանքի ամբողջ նպատակն ու իմաստը: Ես Աստծուն շնորհակալություն եմ հայտնում, կնոջս ասում՝ «սիրում եմ քեզ», իսկ որդուս՝ «բարի գալուստ»»:

Աղբյուր՝ lifter.com.ua

Back to top button
Close