Նորություններ

«Մայրիկ, ի՞նչ ես ուզում, ամբողջ բանակը իմ երեխաներն են». այսօր ազգային հերոս Վազգեն Սարգսյանը կդառնար 60 տարեկան

Հայաստանի և Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանն այսօր՝ մարտի 5-ին, կդառնար 60 տարեկան, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի հանցագործությունը։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը,
լրագրողներին պատմեց, որ Վազգեն Սարգսյանն իր ծննդյան օրը նշել չէր սիրում։ Կյանքի վերջին տարիներին այդ օրն անցկացնում էր «Եռաբլուրում»։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ նշեց, որ սրանից 60 տարի առաջ Արարատյան դաշտի փոքրիկ գյուղում ծնվել է մի հրաշք մանուկ, որի անունը եղել է Վազգեն: Այս հրաշք մանուկը հոյակապ հայկական ընտանիքում ստացել է իսկապես հայեցի կրթություն: Այս հրաշք մանուկը 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի հսկաներից մեկն է՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը: 

Ինչպես իր ընկերները և եղբայրն են նշում, Վազգենի ամուսնության թեման տանը գրեթե արգելվածներից էր:

Ինչպես իր ընկերներից մեկն է պատմում, այն հարցին, թե երբ է ամուսնանալու Վազգեն Սարգսյանը, նշել է. «Մայրիկ, ի՞նչ ես ուզում, ամբողջ  բանակը իմ երեխաներն են, գնացեք և տեսեք»:

Վազգեն Սարգսյանն արժանացել է Հայաստանի և Արցախի ազգային հերոսի բարձրագույն կոչման։

Back to top button
Close