Նորություններ

Շիրակի մարզում տեղի է ունեցել պատվիրված սպանություն. shamshyan.com

Այսօր՝ մարտի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատութան գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն քննչական բաժնի պետի տեղակալ, արդրադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Սարգիս Ֆարմանյանի և Նարե Ներսիսյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջիներիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 11-րդ կետերով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օերեր առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի), ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ), ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային բաժանմունքերի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել նշված անձանց: Ոստիկանները հայտնաբերել են նաև տարբեր տեսակի և քաշի թմրամիջոցներ:

Արդեն նշված քրեական գործի շրջանակում Էրեբունու ոստիկաններն ու քննիչները մի քանի օր շարունակ կատարել են հսկայածավալ օպերատիվ, քննչական և հետախուզական համատեղ գործողություններ, ինչի արդյունքում բացահայտվել է պատվիրված սպանության դեպք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 2018 թ.-ի մարտի 8-ին Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Արևիկ գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Է.Գյուլազյանի դին: Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ այն ժամանակ պարզվել էր, որ նրա մահը վրա է հասել արտածին նյութով սուր թունավորումից, որի կազմում եղել են «մեթամֆետամին» և կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ: Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «Ուդի» մականվամբ՝ Ռուբեն Սարգսյանը 2018 թ.-ի մարտ ամսին Նուբարաշեն բանտի թիվ 36 խցում՝ այսօր կալանավորված «Շաք» մականվամբ Ս. Ֆարմանյանի հետ, պատիժը կրելու ընթացքում նրան տեղեկացրել է իր վերաբերյալ դեռևս դատաքննության փուլում գտնվող առևանգման դեպքի վերաբերյալ քննվող քրգործում տուժողից վրեժխնդիր լինելու շարժառիթով մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկելու ու թմրանյութային գերդոզավորում ձևացնելու եղանակով նրան վերացնելու մասին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ամենը իրագործել են Ն. Ներսիսյանն ու Ս. Ֆարմանյանը: Սպանությունը պատվիրելու համար նախատեսված գումարի շուրջ համաձայնության գալուց հետո Ս. Ֆարմանյանը Ռ. Սարգսյանի գիտությամբ ինչ-ինչ ճանապարհով կապ է հաստատել Ն. Ներսիսյանի հետ և ստացել սպանությունը նման եղանակով գումարի դիմաց կատարելու վերաբերյալ վերջինիս համաձայնությունը: Արդեն նախնական համաձայնության շրջանակներում Ն. Ներսիսյանը գնացել է Գյումրի, Է. Գյուլազյանի հետ դեռևս չպարզված հանգամանքերում հանդիպել հյուրանոցում, որտեղ էլ հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով տուժող Է. Գյուլազյանի աջ և ձախ արմկանային հոդերի առաջային մակերեսներին միաժամանակ ներարկել է մեծ չափաբաժնով թմրամիջոց, իսկ հետո արդեն Է. Գյուլազյանը անօգնական անգիտակից վիճակում հայտնվել է Շիրակի մարզի Ազատան գյուղից Արևի գյուղ տանող ճանապարհի 121-րդ կմ հատվածում:

Մարտի 8-ին, առավոտյան ժամը 08:00-ին, նրան հայտնաբերել են և Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ արտածին նյութերով սուր թունավորումից նա մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված քրեական գործի շրջանակում հետախուզում է հայտարարվել Գյումրի քաղաքի բնակիչ, նախկինում դիտավորյալ ծանր հանցագործություն կատարելու համար դատապարտված, 45-ամյա Ռուբեն Սարգսյանի նկատմամբ, ով մեղադրվում է ՀՀ քր օր-ի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Իրավապահ համակարգին մոտ մասնագետներն ասում են, որ այս գործը վերջին 20 տարիների ընթացքում ամենաաղմկահարույց հանծագործությունների շարքին կարելի է դասել ու եթե Էրեբունու ոստիկաններն ու քննիչները չցուցաբերեին բարձր պրոֆեսիոնալիզմ, ապա հանցագործութունը չէր բացահայտվի և պատվիրատուն ու կատարողները անպատիժ կմնային: Սա այն դեպքերից է, որ Հանրապետության նախագահն ու վարչապետը պետք է խրախուսեն այս գործը բացահայտող ոստիկանության և քննչական ապարատի աշխատակիցներին, քանի որ, եթե չբացահայտվեր այս զարհուրելի դեպքը, հնարավոր է այն շարունակություն ունենար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կան կասկածներ, որ հնարավոր է՝ այս գործում նոր զարգացումներ ի հայտ գան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հյուրանոցային համալիրը, որը գտնվում է Գյումրիում, պատկանում է «Ուդին»: Այն Գյումրիում հայտնի է «Ոսկե Բլուր» անվամբ:

8742690f7da9fd1cf96af9c422b0f785 9ad64f36cfb553ae551de864c939bfea 7179660c3e83aea4b57f82ca28d9f6e8

shamshyan.com 

Back to top button
Close