ՄիջազգայինՆորություններ

Մակրոն. «Թուրքիան պետք է վերջ դնի Լիբիա սիրիացի զինյալներ ուղարկելուն»

Հունվարի 19–ին Բեռլինում անցկացվել է միջազգային համաժողով` նվիրված Լիբիայում իրավիճակի կարգավորմանը։

Լիբիայի հակամարտության կողմերից և Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդներից բացի, համաժողովին մասնակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս–Սիսին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և մի շարք պետությունների ներկայացուցիչներ:

Համաժողովին ելույթ ունեցած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիան պետք է վերջ դնի Լիբիա սիրիացի զինյալներ ուղարկելուն:

«Ստիպված եմ ասել, թե ինձ ինչքան է անհանգստացնում սիրիացի և օտար զինյալներ ուղարկելը Տրիպոլի: Պետք է վերջ դրվի սրան: Նրանք, ովքեր կարծում են, որ օգուտ են ստանալու դրանից, չեն էլ գիտակցում, թե ինչ ռիսկի տակ են դնում իրենց ու մեզ»,- ասել է Մակրոնը:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Թուրքիան Սիրիայում իր հովանավորյալ զինյալ խմբերին ուղարկում է Լիբիա՝ նրանց Թուրքիաի քաղաքացիություն տալու կամ բարձր աշխատավարձի դիմաց: Այս լուրերը հերքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Թուրքիան պաշտոնապես հայտնել է միայն 35 թուրք զինվորականների Թրիպոլի ուղարկելու մասին: Ըստ հայտարարության՝ նրանք պետք է համակարգեն Լիբիայի ազգային համաձայնության կառավարության զինված ուժերի գործողությունները՝ ընդդեմ Լիբիայի ազգային բանակի:

ermenihaber.am

Back to top button
Close