Նորություններ

Ալեքսանդր Սարգսյանը որոշակի ժամանակով լքել է Հայաստանը․ ԱԱԾ-ն թույլտվություն է տվել

Ազգային անվտանգության ծառայությունը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին թույլատրել է որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց  ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։

«Նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար»,- ասաց Գալստյանը։

Հարցին՝ ո՞ր երկիր մեկնելու թույլտվություն է ստացել Սարգսյանը և որքա՞ն ժամանակով, նա պատասխանեց. «Դա չեմ կարող մեկնաբանել»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսանդր Սարգսյանը ԱԱԾ-ին երկրից չհեռանալու մասին ստորագրություն էր տվել:  

Աղավնի Սուքիասյան

 factor.am

Back to top button