Նորություններ

Կառնուտցիները պահանջում են, որպեսզի փոխհատուցման բաշխումը լինի հավասարաչափ. դիմել են Նիկոլ Փաշինյանին

Շիրակի մարզի Կառնուտ համայնքում բողոքի ակցիա էր: Կառնուտցիները փակել էին միջհամայնքային ճանապարհը: Համայնքի բնակիչները պնդում էին, որ կարկտահարությունից գյուղը զգալի տուժել է, սակայն վնասի փոխհատուցում տրամադրելիս տարբերակված մոտեցում է ցուցաբերվել:

Կառնուտցիները նշում են, որ խնդրով դիմել են Շիրակի մարզպետարան, բայց ապարդյուն:

Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ Շիրակի մարզպետարանի  գյուզատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը չի թողել, որպեսզի փոխհատուցման ցանկում ներառեն կարկտահարությունից զգալիորեն տուժած կարտոֆիլի ցանքատարածությունները: Գյուղի  բնակիչները պատմում են, որ նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և սպասում են պատաասխանի:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին հանդիպեց Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Back to top button