ՄիջազգայինՆորություններ

Պուտինը պաշտոնանկ արեց գլխավոր դատախազ Յուրի Չայկային. նրա փոխարեն կպաշտոնավարի Իգոր Կրասնովը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2006թ.-ից, իսկ մինչ այդ 7 տարի եղել է ՌԴ արդարադատության նախարարը: Չայկան արդեն 68 տարեկան է, իսկ ՌԴ օրենքով քաղծառայողը կարող է պաշտոն զբաղեցնել մինչեւ 65 տարեկան հասակը:

Վերջին տարիներին Չայկան Ալեքսեյ Նավալնիի եւ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի մի քանի աղմկոտ հետաքննությունների գործող անձ էր հանդիսանում: Դրանցից ամենաաղմկոտը հրապարակվեց 2015թ.-ի դեկտեմբերի 1-ին: Հետաքննությամբ բացահայտվել էր գլխավոր դատախազի շրջապատի բիզնես գործունեությունը եւ նրա որդիների անօրինականությունները:

ՌԴ գլխավոր դատախազի պաշտոնը կզբաղեցնի Իգոր Կրասնովը, ով մինչ այդ զբաղեցնում էր Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Նա ժամանակին գլխավորում էր հայտնի ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության գործը հետաքննող քննչական խումբը:

Աղբյուր՝ currenttime.tv

Back to top button