ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Վնուկովո օդանավակայանում ոստիկանները հարբած պաշտոնյային «բարձել» են բեռնասայլակի վրա եւ տարել բաժին

ՌԴ մայրաքաղաքի Վնուկովո օդանավակայանում «Ռոստեխնադզոր»-ի Պեչորյան բաժանմունքի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պոդկոլզինը, ով  գիտակցությունը կորցնելու աստիճան հարբած է եղել, հրաժարվել է ենթարկվել ոստիկանների՝ բաժին գնալու պահանջին: Նա պնդել է, որ ոտքերն իրեն չեն ենթարկվում: Սակայն ռուսաստանցի իրավապահներն անակնկալի չեն եկել եւ պաշտոնյային «բարձել» են բեռնասայլակի վրա: Այդ պահին հարբած տղամարդը սկսել է բարձր ձայնով ճղճղալ:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի վերջին, սակայն հրապարակվել է հունվարի 19-ին: Ոստիկաններն օդանավակայանում կանգնեցրել են 2 հարբած տղամարդու՝ «Ռոստեխնադզոր»-ի Պեչորյան բաժանմունքի ղեկավար Սերգեյ Գալինինին եւ նրա տեղակալ  Ալեքսանդր Պոդկոլզինին: Նրանք Ամանորը սկսել են շատ շուտ նշել եւ մի լավ կոնծել էին: Առավել ակտիվ է եղել Պոդկոլզինը, որին ձեռնաշղթաներ են հագցրել: Պաշտոնյան ձեւացրել է, թե իբր ոտքերն իրեն չեն ենթարկվում, եւ ոստիկանները նրան տեղափոխել են բեռնասայլակով:

Միջադեպից հետո քննություն է սկսվել: Իրավապահները պնդել են, որ իրենք այլ ելք չեն ունեցել, արդյունքում ղեկավարությունը ներել է նրանց:

 Աղբյուր՝  Fishki.net

Back to top button
Close