ՄիջազգայինՆորություններ

Մերձմոսկվայում ջիու-ջիցուի մրցաշարն ավարտվել է մասսայական ծեծկռտուքով. կան տուժածներ

Պարտությունն արժանապատիվ կերպով ընդունելու կարողություն ոչ բոլորն ունեն, առավել եւս, երբ մարզիկը կամ երկրպագուն տաքարյուն է ու զգացմունքային: Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքում անցկացված ջիու-ջիցուի մրցաշարի ավարտին մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել:

Մրցավեճից հետո երկրպագուները հավաքվել են մրցագորգի վրա: Չեչեն երկրպագուներից մեկը սկսել է հարաբերություններ պարզել  մարզիկներից մեկի հետ, հարվածել է նրան, ինչից հետո սկսվել է մասսայական ծեծկռտուքը:

Իրավապահները քննություն են սկսել: Ծեծկռտուքի հետեւանքով տուժածներից մեկը դիմել է բուժօգնության, մյուսները կապտուկներ եւ թեթեւ վնասվածքներ են ստացել:

Աղբյուր՝  Fishki.net

Back to top button
Close