Նորություններ

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 49-ամյա վարորդի Mercedes-ն ու 40-ամյա վարորդի Opel-ը. Mercedes-ն էլ բախվել է ծառին. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Նոր Գեղի-Նոր Արտամետ ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են Նոր Գեղի գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Անդրանիկ Կ-ի վարած Mercedes մակնիշի 01 AC 077 համարանիշի և 40-ամյա Անդրեաս Գ-ի վարած Opel մակնիշի 34 ՏZ 543 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Անդրեաս Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի երկաթե ցանցապատ պարսպին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել ծառին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close