ՆորություններՍպորտ

Ռոման հաղթեց ու բարձրացավ 4-րդ հորիզոնական

Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Ջենոան» հյուրընկալել էր «Ռոմային»:

Խաղին վնասվածքի պատճառով չմասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Հյուրերը հաշիվը բացեցին 6-րդ րոպեին. աչքի ընկավ Ունդերը: 44-րդ րոպեին Բիրաշին գրավեց սեփական դարպասը՝ հաշիվը դարձնելով 0-2: Ընդունած գոլից մեկ րոպե անց Շոնեի փոխանցումից հետո Պանդևը կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1:2: 75-րդ րոպեին Ջեկոն այս խաղում երրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 3:1:

«Ռոման» վաստակեց 3 միավոր ու 38 միավորով 4-րդն է, իսկ «Ջենոան» 14 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է:

Back to top button
Close