Նորություններ

Բնավ նման բանի չէի սպասում. Արա Բաբլոյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

«Միայն մի բան կարող եմ ասել: Երբ մարդիկ դժվարության մեջ են լինում, պետք է նրանց հոգեբանորեն ինչ-որ օգնություն տալ: Ես չգիտեմ, թե ինչի հետ կարող եմ կապել այս ամենը, բայց, ամեն դեպքում սպասենք տեսնենք հանգուցալուծմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանը:

Արա Բաբլոյանը նշեց, որ Գեորգի Կուտոյանի հայրն իր ընկերը և գործընկերն է և ավելի շատ շփվել է Կուտոյանի հոր հետ, իսկ Գեորգի Կուտոյանի հետ շփվել է, քանի որ նույն կառավարության կազմում էին:

«Բնավ նման բանի չէի սպասում: Պատրաստ չէի նման բան տեսնել»,- ասաց Բաբլոյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում` իր բնակարանում, հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին` հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close