ՆորություններՔո ձայնը

Դեպքը արտառոց ու մտահոգիչ է թե՛ անհատական, թե՛ ընտանեկան, թե՛ համապետական մակարդակով. Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը գրել է

Սիրելի հայրենակիցներ, ինչպիսին էլ որ լինի ձեր վերաբերմունքը նախկին իշխանության որևէ ներկայացուցիչի հանդեպ, շատ կցանկանամ, որ հարգեք հանգուցյալի հիշատակը։
Հասկանալի է, որ խոսքը սովորական մարդու մահվան մասին չէ, դեպքը արտառոց ու մտահոգիչ է թե՛ անհատական, թե՛ ընտանեկան, թե՛ համապետական մակարդակով, մանավանդ՝ վերջին ամիսներին բարձրաստիճան այլ մարդկանց խորհրդավոր մահերի խորապատկերին, և հանրությունն իրավունք ունի հարցեր բարձրացնել, պահանջել համակողմանի քննություն, ստանալ բոլոր հարցերի պատասխանը։
Կարծում եմ, բոլորն են հասկանում, որ համակողմանի ու անկողմնակալ քննություն իրականացնելու հարցում որևէ հարցի անպատասխան թողնելը չսպիացող վերքի նման կրծելու ու թունավորելու է հասարակությանը, ինչպես որ դա եղել է նախկինում նման այլ մահերի դեպքում։ Հետևաբար, հանրային դիսկուրսում միշտ պահեք սահմանները։
ՀՀ քննչական մարմիններից մեծ բան է կախված, ու ուզում եմ հավատալ, որ նրանք դա գիտակցում են։

Back to top button
Close