ՆորություններՍպորտ

Ռեալը ծանր խաղում հաղթեց ու դարձավ միանձնյա առաջատար

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» ընդունել էր «Սևիլիային»:

Առաջին խաղակեսն անցավ իներտ պայքարում: Հյուրերը մեկ ամգամ գրավեցին Կուրտուայի դարպասը, բայց մրցավարն արձանագրեց խաղի կանոնների խաղտում:

Երկրորդ խաղակեսի 12-րդ րոպեին Կասեմիրոն առաջ մղեց արքայական թիմին: 7 րոպե անց Լյուկ դե Յոնգը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: Ընդունած գոլից ընդամենը 5 րոպե անց Կասեմիորն կրկին առաջ մղեց իր թիմին՝ ձևակերպելով դուբլ:

«Ռեալը» հաղթեց ու 43 միավորով առաջատարն է՝ «Բարսելոնային» գերազանցելով 3 միավորով, բաց կապտանռնագույնները իրենց հանդիպումը կանցկացնեն վաղը: «Սևիլիան» 35 միավորով մնաց 4-րդ հորիզոնականում:

Back to top button
Close