Նորություններ

Հրայր Թովմասյանի նկարի տակ անպարկեշտ մեկնաբանություն գրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին նյութի մեկնաբանություններում ոչ պարկեշտ մեկնաբանություն գրած ՀՀ ոստիկանության աշխատակցի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը տեղեկացնում է. «Հրապարակման առնչությամբ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել»։

Նշենք, որ ոստիկանության աշխատակիցը՝ Վազգեն Սիմոնյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին նյութի մեկնաբանություններում գրել էր. «Հաջորդը դու ես լինելու»։ Նշենք, որ երեկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը գտնվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանում, որտեղ վերջինս մահացել է և լաց է եղել։

Back to top button
Close