Նորություններ

Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել

Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել։ Նրանք, մասնավորապես, հայտնել են, որ ս.թ. հունվարի 18-ին «Հրապարակ» թերթում տպագրվել է «Մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանի որդուն» վերտառությամբ հոդված, որը չի համապատասխանում իրականությանը։

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք առաջադրված չէ։ Խնդրում ենք զերծ մնալ անձի բարի համբավը, անմեղության կանխավարկածը խախտելու դրսևորումներից»,-ասվում է հայտարարությունում։

Back to top button
Close