Նորություններ
«Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցը» նոր տնօրեն ունի․ մարզպետը նշանակեց իր թիմակցին

Ինչպես տեղեկացրել ենք, թեժ պայքար էր ընթացել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար։ Մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը, որի աշխատանքից գոհ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Ժորժիկ Սերոբյանը։
Այսօր մարզպետի որոշմամբ Ժորժիկ Սերոբյանն է նշանակվել տնօրեն։
Թե ինչպիսի կառավարիչ կդառնա, ցույց կտա ժամանակը, իսկ Գյումրի բժշկական կենտրոնից մրցույթին մասնակցելու համար Ժորժիկ Սերոբյանին տրված բնութագրից տեղեկանում ենք, որ աշխատանքային գործունեությունը սկսել է 2005 թվականից, 2013 թվականին տեղափոխվել է «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ ու մինչև օրս աշխատում է վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում՝ որպես բժիշկ-վնասվածքաբան։