Նորություններ

Լարված իրավիճակ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»-ում․Աշոտ Կուրղինյանի մամուլի ասուլիսը

Մամուլի ասուլիս է հրավիրել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդ Աշոտ Կուրղինյանը: Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ մրցույթ:

Թեւ նախքան մրցույթն էլ կային տեղեկություններ, որ Շիրակի մարզպետի ցանկալի թեկնածուն «Գյումրի» բժշկական կենտրոնի ու «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանն է, ով հեղափոխությունից հետո ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար դարձած Կարեն Պետրոսյանի քեռորդին է:

Մրցույթի արդյունքներով երկու թեկնածուներն էլ համարվեցին հաղթող, թեւվ որոշակի առավելություն ուներ Աշոտ Կուրղինյանը:

Հանձնաժողովը որոշում կայացնելու պատասխանատվությունը թողեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրսոյանի վրա:

Այսօր մարզպետի որոշմամբ Ժորժիկ Սերոբյանն է նշանակվել տնօրեն։

Թե ինչպիսի կառավարիչ կդառնա, ցույց կտա ժամանակը, իսկ Գյումրի բժշկական կենտրոնից մրցույթին մասնակցելու համար Ժորժիկ Սերոբյանին տրված բնութագրից տեղեկանում ենք, որ աշխատանքային գործունեությունը սկսել է 2005 թվականից, 2013 թվականին տեղափոխվել է «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ ու մինչև օրս աշխատում է վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում՝ որպես բժիշկ-վնասվածքաբան։

Back to top button