Նորություններ

Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցին նվիրված կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ

«Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցի կապակցությամբ հայաշատ տարբեր վայրերում կկազմակերպվեն միջոցառումներ:

Սովորաբար Հրանտ Դինքի ընտանիքի անդամները այցելում են նրա շիրմին և կազմակերպում կրոնական արարողություններ, իսկ հասարակական կազմակերպությունները նախաձեռնում տարբեր ասուլիսներ:
Այս տարի հիշատակի ամենակարևոր միջոցառումը կկազմակերպվի հունվարի 19-ին՝ ժամը 15:00-ին, «Ակոս» թերթի նախկին խմբագրատան առջև:
Հունվարի 17-ին «Արաս» հրա­տարակ­չա­տան «Եսա­յան» սրահում դասախոսությամբ հանդես կգա Ու­մութ Թումայ Աս­լանը։
Հունվարի 19-ին Պե­յող­լուի «Հան­ճը» անունը կրող վայ­րում  Հրանտ Դինքի հիշատակին ձոնված համերգով հանդես կգա «Ոմանք» երաժշտա­կան խումբը։
Լոս Անջելեսում Հրանտ Դինքի որդեգրած առաքելության մասին ելույթներով հանդես կգան  Կա­րո Ղա­զարյանը, Թա­մար Նալ­ճը, Ռոյ Առա­քելյանը և Բագ­րատ Էս­դուգյանը:
Գեր­մա­նիայի  Մաք­սիմ Կոր­քի թատ­րո­նում այս տա­րի ևս հանդես կգան Թուրքիայից, Վրաստանից և Հայաստանից ժամանած արվեստագետներ:
Օտտավայում Սեն Լաուրս հա­մալ­սա­րանի դա­սախոս Հովրդ Էյ­զընսթատը հանդես կգա «Ազգայնականությունն Օսմանյան կայսրության մեջ և արդի Թուրքիան» թեմայով դասախոսությամբ։
Նույն օրը տեղի կունենան նաև մի շարք այլ միջոցառումներ:

Back to top button