Նորություններ

«Ոչ մի լավ բան չեմ կարող ասել այս պահին». Մանվել Գրիգորյանի պաշտպան

Այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը  մանրամասներ հայտնեց նրա առողջական վիճակի մասին:

«Ոչ մի լավ բան չեմ կարող ասել այս պահին, ներկա դրությամբ դրական դինամիկա չի նկատվում, սպասում ենք որ կարգավորվի սրտի աշխատանքը: Հուսանք, հիմա ավելի հեշտ կլինի վերահսկել վիճակը»,-ասաց նա:

Մկրտչյանի փոխանցմամբ, Մանվել Գրիգորյանը անգիտակից վիճակում չէ, սակայն դժվարությամբ է հաղորդակցվում եւ միայն բժիշկների հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվեց. նա ստորագրությամբ ազատ արձակվեց։

Նիստին հրավիրված միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն հայտարարել էր, որ Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է, եւ նրա կալանքը համատեղելի չէ առողջական վիճակի հետ։

Back to top button
Close