ՄիջազգայինՆորություններ

13-ամյա աղջիկը հղիացել է 10-ամյա տղայից

Կրասնոյարսկի երկրամասում 13-ամյա դպրոցականը հղիացել է 10-ամյա տղայից: Սոցցանցի իրենց էջերում նրանք նշել են, որ քաղաքացիական ամուսիններ են:

ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ երեխաները սովորում են տարբեր դպրոցներում. աղջիկը՝ յոթերորդ դասարանում, իսկ տղան՝ չորրորդ: Աղջիկը յոթ շաբաթական հղի է:

Դպրոցի ղեկավարությունը կատարվածից տեղյակ է: Մանկավարժները աղջկան համարում են որպես «ծանր» դեռահաս:  2018 թվականի հոկտեմբերին դպրոցականի ընտանիքն ընդգրկվել է սոցիալապես վտանգավոր կարգավիճակ ունեցողների ցանկում: Աղջկա մայրը ծանր հիվանդ է (քաղցկեղի վերջին փուլում), այդ իսկ պատճառով չի կարողանում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, իսկ հոր համար դժվար է միայնակ հոգալ ընտանիքի հոգսը:

Ոստիկանությունը պարզում է կատարվածի բոլոր հանգամանքները: Որոշ տեղեկությունների համաձայն՝ աղջիկը չի պատրաստվում ընդհատել հղիությունը:

 

Back to top button
Close