ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Միլիարդատերը աղջիկ է փնտրում՝ նրա հետ մինչև Լուսին թռչելու համար, բայց ինքնակենսագրությունները պետք է ուղարկվեն մինչև հունվարի 17-ը

Ճապոնիայից հանճարեղ, միլիարդատեր, փլեյբոյ և ֆիլանտրոպ Յուսակու Մայեձավան Twitter- ում հայտարարել իր կյանքի ուղեկցուհու «պաշտոնի» համար դիմումների ընդունման մասին: Նաև աղջիկը հնարավորություն կունենա գործարարի հետ մեկնել տիեզերական ուղևորություն մինչև լուսին:

Մայեձավան խոսել է՝ թվիթերի անձնական էջում սեր գտնելու իր ծրագրերի մասին: Մրցույթը ունի նույնիսկ կայքէջ, որում տեղադրված են մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Թեկնածուների հանդեպ պահանջները շատ բարձր չեն, բայց անմիջապես երևում է` փեսացուն հավակնոտ է:

Աղջիկները, ովքեր ցանկանում են մրցել միլիարդատիրոջ ուղեկցուհին դառնալու հնարավորության համար, պետք է լինեն 20 տարեկան և ավելի, միշտ դրական տրամադրվածությունով և ունենան վառ արտահայտված բնավորություն: Բացի այդ, Նայեձավայի ապագա ընկերուհին հնարավորություն չի ունենա հրաժարվել դեպի լուսին թռչելուց, ուստի նրան պետք է դուր գա տիեզերական ճանապարհորդության գաղափարը: Նաև գործարարը ցանկանում է իր կողքին տեսնել մի աղջկա, որը կարող է վայելել կյանքը և երազել «համաշխարհային խաղաղության» մասին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունվարի 17-ը: Այնուհետև միլիարդատերը կսկսի ուսումնասիրել ուղարկված բոլոր անկետաները: Ընտրվելու են աղջիկներ, որոնց հետ Մայեձավան կունենա  ժամադրություն, որպեսզի հասկանա, թե նա իրականում դուր է գալիս նրան, թե ոչ: Մարտի կեսերին կրկնակի հանդիպումներ կկայանան «եզրափակչի» մասնակիցների հետ, և ամսվա վերջին միլիարդատերը կհայտարարի այն միակի մասին:

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close