ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ամուսինը կացնով կտրել էր կնոջ ձեռքերը. հմայիչ Ռիտայի դաժան անցյալն ու նոր կյանքը

2017թ.-ին մերձմոսկովյան Սերպուխովո քաղաքում սահմռկեցուցիչ մի դեպք էր արձանագրվել, որի մասին հրապարակումներ եղան բոլոր լրատվամիջոցներում: Դմիտրի Գրաչովն իր կնոջը՝ Մարգարիտային, տարել էր անտառ եւ կտրել նրա ձեռքերն այն բանի համար, որ վերջինս որոշել էր բաժանվել իրենից:

Դա մանրամասն ծրագրված հաշվեհարդար է եղել. Դմիտրին կնոջը 1,5 ժամ կտտանքների է ենթարկել, այնուհետ նրան տարել է հիվանդանոց եւ հանձնվել ոստիկանությանը: Գրաչովը նախապես կացին եւ լարան է գնել:

Բարեբախտաբար, Մարգարիտան ողջ է մնացել, նրա մեկ ձեռքը հաջողվել է  ամրացնել դաստակին, մյուսը փոխարինել են բիոնիկ պրոթեզով, որը կառավարվում է ուղղակիորեն գլխուղեղի ազդակների միջոցով: Պրոթեզի համար անհրաժեշտ շուրջ 6 մլն ռուբլին (մոտ $100.000) հավաքվել էր սոցցանցերում՝ ոչ անտարբեր մարդկանց կողմից:

Դմիտրին զրկվել է ծնողական իրավունքից եւ դատապարտվել 14 տարվա ազատազրկման: Իսկ Մարգարիտան դաստիարակում է իր 2 որդիներին եւ նոր կյանք է սկսել. զբաղվում է դայվինգով, մասնակցում է ֆոտոսեսիաների եւ անգամ գիրք է հրատարակել՝ «Երջանիկ՝ առանց ձեռքերի. սիրո եւ գազանության իրական պատմություն» վերնագրով: Ինստագրամում Մարգարիտան իրեն կոչում է «մայր-տրանսֆորմեր»:

 

Աղբյուր՝ lifter.com.ua

Back to top button
Close