Նորություններ

Երևանում թալանել են «Կոկա-Կոլա» ընկերության պաշտոնյայի բնակարանը. հափշտակել են ոսկյա, արծաթյա զարդեր ու գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 13-ին, Երևանում թալանել են «Կոկա-Կոլա» ՓԲԸ-ի տեխնիկական սպասարկման բաժնի պետի բնակարանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 52-ամյա Անահիտ Թևանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 07։40-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր տան մուտքի դուռը բացել և բնակարանից հափշտակել են գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը։ Փաստի առթիվ քննչական բաժնում գողության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com

Back to top button
Close