Նորություններ

Թեժ պայքար է «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնի համար

Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն է ընթանում:

Տնօրենի տեղի համար ի սկզբանե կար 3 թեկնածու՝ Աշոտ Կուրղինյանը, ով երկար տարիներ զբաղեցրել է հիվանդանոցի տնօրենի պաշտոնը, մյուս թեկնածուն «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկ տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանն է, իսկ 3-րդ թեկնածուն վիրաբույժ Հրաչ Մարտիրոսյանն է. վերջինիս փաստաթղթերի թերի լինելու պատճառով նրան թույլ չեն տվել մասնակցելու մրցույթին:

Ժորժիկ Սերոբյանը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մերձավորներից է, ավելի կոնկրետ 2018-ի ապրիլյան զարգացումներից հետո ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար դարձած Կարեն Պետրոսյանի քեռորդին։

Իսկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գյումրիում անուղղակի կերպով ակնարկեց, որ իր համար ցանկալի թեկնածու է հիվանդանոցի գործող տնօրեն Աշոտ Կուրղինյանը։ Այս հանգամանքը որոշակի լարվածություն է առաջացրել Շիրակի մարզպետարանի եւ ՀՀ առողջապահության նախարարության միջև։ Հավելենք, որ երրորդ թեկնածուի՝ Հրաչյա Մարտիրոսյանի առաջադրումն ըստ էության ձևական բնույթ էր կրում։ Ի սկզբանե էլ սպասելի էր, որ նա չի մասնակցի մրցույթին։

Back to top button
Close