Նորություններ

Ավտովթար՝ Լոռու մարզում. 29-ամյա վարորդը Нива-ով 30 մետր գլորվելով՝ մի ոլորանից հայտնվել է մյուս ոլորանում

Ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Անդրանիկ Վարոսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 35 QX 719 համարանիշի ավտոմեքենայով Հաղպատ-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում կորցրել է մեքենայի կառավարումը և մոտ 30 մետր գլորվելով՝ 2-րդ ոլորանից գլխիվայր հայտնվել է 1-ին ոլորանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ա. Վարոսյանը մարմնական վնասվածքներով դիմել է «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ հեռացել է։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Հարությունյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Back to top button
Close