ՆորություններՔո ձայնը

Ադրբեջանցի սոպրանո Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է երգել հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ու՞ր ենք հասել… Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո, Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն քաղաքական նկատառումներով:

Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»:

Back to top button
Close