ՆորություններՔո ձայնը

«Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի ողբերգական դեպք կարող է պատահել». Ա. Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Թե չէ՝ հաշվու՜մ եք, հաշվու՜մ եք, հաշվու՜մ…
Պարույր Սևակ

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աննկուն է իր՝ մի քանի համայնքային ծննդատներ փակելու որոշման մեջ։ Մարալիկին գումարվեց Եղվարդը, Աչաջուրը և էլի մի քանիսը։
Այո, նախարարությունը հաշվարկներ է արել և այն ծննդատները, որոնք տարեկան 150 ծննդից պակաս է ընդունում պետք է փակվեն։

Հաշվեցե՜ք, խնդրե՜մ, հաշվեցե՛ք նաև (Պարույր Սևակ),

-Իսկ դուք հաշվե՞լ եք, թե որքան ծախս են անելու և վերոնշյալ, և մերձակա համայնքների բնակիչները մինչև մոտակա համայնքի ծննդատուն հասնելու համար։
-Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի ողբերգական դեպք կարող է պատահել ժամանակին ծննդատուն չհասնելու դեպքում, մանավանդ ձմռանը։
-Իսկ դուք հաշվե՞լ եք, որ համայնքները զրկում եք , համայնքի կողմից հարգանք վայելող մասնագետ-մտավորականններից (կմնան միայն հատ ու կենտ ուսուցիչները)։
-Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի մասնագետ կդառնա գործազուրկ։
-Եվ, վերջապես, դուք հաշվե՞լ եք, թե ձեր «հանճարեղ» տնտեսագիտա-մասնագիտական որոշման պատճառով, հետագա տարիներին որքան մարդ կարտագաղթի մարզերից, հաճախ ՝ Հայաստանից։

Հաշվեցե՜ք հապա ու թիվն ասացեք (Պարույր Սևակ)»:

 

Back to top button
Close