ՄիջազգայինՆորություններ

Լիբիայի 2 փաստացի ղեկավարները կհանդիպեն Մոսկվայում

Փաստացի երկիշխանություն տիրող Լիբիայի 2 հատվածների վրա իշխանություն ունեցող ղեկավարները հանդիպելու են Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Մոսկվայում նախատեսվում է հակամարտող կողմերի բանակցությունները:

Հաղորդվում է, որ Լիբիայի ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆա Հաֆթարը, ով վերահսկողություն ունի Լիբիայի մի հատվածի վրա, ժամանել է Մոսկվա: Սպասվում է, որ վերջինի հետ հանդիպման նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք կժամանի նաև Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը:

Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմերին կոչ էին արել դադարեցնել կրակը հունվարի 12-ի կեսգիշերից, ինչպես նաև անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Հաֆթարը ողջունել էր այս նախաձեռնությունը, բայց խոստացել շարունակել հարձակումը Լիբիայի մայրաքաղաքի վրա:

Սարաջը ևս կողմ էր արտահայտվել հրադադարի հաստատմանը, բայց պայմանով, որ հետ կանչվի Հաֆթարի բանակի ստորաբաժանումները, որոնք նախորդ տարվա ապրիլից հարձակումներ են իրականացնում Տրիպոլիի ուղղությամբ:

Կիրակի երեկոյան կողմերը հայտարարեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին: Կողմերից յուրաքանչյուրը խոստացել է պատասխանել հրադադարի ցանկացած խախտման:

regionmonitor.com

Back to top button
Close