ՆորություններՏնտեսական

2020 թ.-ի ընթացքում դեպի Հայաստան մեծ ավիահոսքեր են սպասվում

Քաղաքացիական ավիացիայի  կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մամուլի ասուլիսում խոսել է Հայաստան մուտք գործած բյուջետային ավիաընկերությունների, նոր հնարավորությունների և  առաջարկվող ուղղությունների  մասին:

Ըստ Ռևազյանի՝ 2020 թվականի ընթացքում դեպի Հայաստան մեծ ավիահոսքեր են սպասվում, մասնավորապես, Ryanair-ը, որն Իտալիայից Հայաստան և հակառակ ուղղությամբ թռիչքներ է իրականացնելու, ինչը կապահովի նաև զբոսաշրջիկների մեծ հոսք Հայաստան:

Օդի տուրքը հանելը մեծ ազդեցություն է ունեցել դեպի Հայաստան ներհոսքի ապահովման համար, ասել է Տաթևիկ Ռևազյանը՝ նշելով նաև, որ եթե մինչ այսօր ունեցել  ենք դեպի Եվրոպա 6-7 ուղղություն, այս փոփոխությունից հետո ունենալու ենք 16-17:

Վաղը սպասվում է Ryanair ավիաընկերության թռիքը Իտալիայից Հայաստան։ Տաթևիկ Ռևազյանը նշում է, որ կարող են խնդիրներ առաջանալ՝ սպասվում են թռիչքների ուշացումներ։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ Իտալիայում կարգավարները գործադուլ են հայտարարել։

 

Ավելին
Back to top button
Close