ՄիջազգայինՆորություններ

Իրանում օդանավը խոցելու խոստովանությունից հետո բողոքի ակցիաներ են, բախումներ են սկսվել

Թեհրանում՝ Ամիր Քաբիրի անվան համալսարանի մոտ ուսանողները բողոքի ակցիայի են դուրս եկել՝ պահանջելով պատժել Իրանում կործանված օդանավի աղետի մեղավորներին:

Ակցիան անցկացվում է «Հրաժարականը բավարար չէ, քրեական հետապնդում է անհրաժեշտ» կարգախոսով: Իրանցի առաջնորդներին ուղղված «Ամո՛թ, ամո՛թ» վանկարկումներ են հնչում, նաեւ արդար դատաքննության պահանջներ:

Սոցցանցերում տարածված տեսանյութերում երեւում է, որ ցուցարարները մոմեր եւ ծաղիկներ են տանում՝ ի հիշատակ օդանավի զոհված ուղեւորների:

Սկսվել են իրավապահների հետ բախումները: Հատուկջոկատայինները լուսաձայնային նռնակներ են կիրառում:

 

Աղբյուր՝ 112.ua

Back to top button