ՆորություններՍպորտ

Չելսին հաղթեց Բարնլիին, ՄՅՈւ-ն՝ Նորվիչին, Լեսթերը վերջին րոպեներին պարտվեց Սաութհեմփթոնին

Անգլիական Պրեմիեր-լիգայի 22-րդ տուրի շրջանակում այսօր մի շարք հանդիպումներ են կայացել:

«Լեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել է «Սաութհեմփթոնին» և 1:2 հաշվով պարտություն է կրել: Հատկանշական է,որ հաշիվը խաղի 14-րդ րոպեին բացել է «Լեսթերի» ֆուտբոլիստ Դենիս Պրայետը: Մրցակցի կազմում 5 րոպե անց Ստյուարդ Արմսթրոնգը հավասարեցրել է հաշիվը: «Սաութհեմփթոնի» կազմում հաղթական գոլը խփել է Դենի Ինգսը՝ գոլի հեղինակ դառնալով 81-րդ րոպեին: Խաղավարտին, «Լեսթերը» ևս մեկ գոլ է խփել և կարող էր փրկվել պարտությունից, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ է արձանագրել:

«Չելսին» սեփական հարկի տակ ընդունել է «Բարնլիին» ու 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Լոնդոնյան թիմի կազմում գոլեր են հեղինակել Ժորժինյոն (27′ – 11մ.), Թեմի Աբրահամը (38′ ) և Հոդսոն Օջոյին (49′):

Այս հանդիպումից հետո «Չելսին», իր միավորների թիվը հասցնելով 39-ին, շարունակում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնել: Իսկ «Բարնլին» 24 միավորով 15-րդն է:

Տուրի մյուս խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել է «Նորվիչին» և 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարել: «Օլդ Թրաֆորդում» կայացած խաղում դուբլ է ձևակերպել Մարկուս Ռեշֆորդը, մեկական գոլ էլ իրենց ակտիվում գրանցել են Անտոնի Մարսիալը և Մասոն Գրինվուդը:

Այս հանդիպումից հետո մանկունիացիները, իրենց միավորների թիվը հասցնելով 34-ի, բարձրացել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Նորվիչը» 14 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Back to top button