ՄիջազգայինՆորություններ

Աֆղանստանում պայթյուն է որոտացել. զոհվել եւ վիրավորվել են ամերիկացի զինծառայողներ

Աֆղանստանի հարավում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետեւանքով զոհվել է ամերիկացի 2 զինծառայող, եւս 2-ը վիրավորվել են, տեղեկացնում է dw.com-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Քանդահար նահանգում: Պայթյունի պահին զինվորականները գտնվել են մեքենայի մեջ, հայտնել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ներկայացուցիչները:

ԱՄՆ զինծառայողները պարեկություն են իրականացրել Քանդահարի օդանավակայանի մոտակայքում: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է <<Թալիբան>> ծայրահեղական շարժումը:

ԱՄՆ պաշտպանության նախարարության կանոններով՝ զոհված զինծառայողների անունները կհրապարակվեն ծնողներին տեղեկացնելուց 24 ժամ հետո:

Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերին Աֆղանստան կատարած չնախատեսված այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ թալիբները պատրաստ են զինադադարի եւ գործարքի կնքման: Դա պետք է պայման հանդիսանար երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման համար:

 

Աղբյուր՝ dw.com

Back to top button