ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ամենազարմանալի տունը, որով հնարավոր է ծովային շրջագայության մեկնել

Եթե դուք ծովային շրջագայության եւ նավարկության հանդեպ մեծ սեր ունեք, միաժամանակ ցանկություն ունեք առանց տնից դուրս գալու հայտնվել ծովում, ապա այդ երազանքը միանգամայն իրագործելի է:

Բավական է ունենալ 5,5 միլիոն ԱՄՆ դոլար եւ ձեռք բերել Arkup զբոսանավ-առանձնատունը: Դա իսկական նավ է՝ հարմարավետ առանձնատան տեսքով, որով կարելի է հանգիստ նավարկել ծովում:

Arkup-ը 272 ձիաուժ հզորությամբ 2 շարժիչ ունի, այն ամբողջությամբ ավտոմատացված է, կտուրի վրա տեղադրված են արեւային մարտկոցներ:

Լողացող առանձնատան ներսում կա 4 ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, մի քանի լոգարան: Ինչպես ցանկացած զբոսանավ, Arkup-ը եւս ունի շարժական տախտակամած, որտեղ կարելի է լիարժեք հանգստանալ եւ արեւահարվել:

Քոթեջի ընդհանուր մակերեսը 1300 քառ. մետր է, այն ունի ջրի մաքրման սեփական համակարգ: Սննդի պահեստավորման դեպքում զբոսանավ-առանձնատունը կարող է դուրս գալ երկարատեւ նավարկության: Նախագծողները վստահեցնում են, որ հատուկ կառուցատարրերի շնորհիվ նավը կարող է դիմակայել 4-րդ աստիճանի ծովամրրիկի:

Այնուամենայնիվ, Arkup-ով դժվար կլինի դուրս գալ շուրջերկրյա ճանապարհորդության: Նրա արագությունը համեմատելի չէ իսկական նավերի հնարավորությունների հետ: Սակայն դա ունի իր առավելությունը: Առավելագույն 12 կմ/ժամ արագության ժամանակ զբոսանավ-առանձնատունն ընդհանրապես չի ճոճվում:

 Աղբյուր՝ travelask.ru

Ավելին
Back to top button
Close